11 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

“Բռատ նե վառավայ բեզ մենյա”. Մանվել Եղիազարյան

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը այսօր խոսեց մարտական ընկերոջ գնդապետ՝ Վոլոդյա Ավետիսյանի կալանավորման մասին:Ազատամարտիկը դատապարտում է ոտնձգությունը պայքարի ճանապարհ բռնած մարդու նկատմամբ.

«Ես պարզապես իմաստ չեմ տեսնում այս ձերբակալության մեջ:Էնքան խախտումներ են լինում ,էնքան բաներ են անում, բայց առանց իմանալու թե Վոլոդյան ինչի գնացել այդ քայլին միանգամից ձերբալալում են, գուցե այս մարդը իրոք սոցիալական դրդապատճառներ է ունեցել»,-ասաց Մանվել Եղիազարյանը:

Հրամանատարը նշեց նաև, որ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալությունը իրեն տարօրինակ է թվում նաև այն պատճառով, որ վերջինս պայքարում էր միայն սոցիալական հարցեր լուծելու համար.»Մեկ ամիս առաջ երբ Վոլոդյա Ավետիսյանը սոցիալական հարցեր էր բարձրացնում ազատամարտիկների մի հատվածը դատապարտում էր նրան:Տեսեք տեսա Վոլոդյա Ավետիսյանին բաց են թողնելու: Ինչպես ասում է «Հաջողության ջենթելմեններ» ֆիլմի հերոսը՝ բռատ նե վառավայ բեզ մենյա»:

Մանվել Եղիազարյանը նշեց նաև, որ ինքը խոսում է միայն իր անունից, սակայն եթե որոշակի գործողություններ ծավալվեն ապա բոլորով միասին են լինելու:

Ինչ վերաբերվում է ազատամարտիկների սկսած պայքարը  կենդանի պահելուն Մանվել Եղիազարյանը նկատում է.»Կարծես թե հայ ժողովուրդը ռուսական դերժավա լինի, մենք առանց այն էլ դժբախտ ժողովուրդ ենք, պայքարը դեռ չի սկսվել դեռ կենդանի չի, դեռ թող սկսվի` նոր մահանա»:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ