27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ն կողմ չէ ինքնանպատակ բանավեճերի. Տարոն Մարգարյանը չի ընդունի «Ելք»-ի հեռուստաբանավեճի առաջարկը

«ՀՀԿ-ն կողմ չէ ինքնանպատակ բանավեճերի»,- Aysor.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ, Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը։

«ՀՀԿ-ն ընտրում է առանց միջնորդների հանրությանը ներկայացնել ծրագրերը, և ինքնանպատակ բանավեճերին մենք կողմ չենք, մեր  նպատակը ընտրողներին, երևանցիներին, հանրությանը մեր ծրագրերը ներկայացնելն ու հաշվետվություն տալն է», – նշել է նա՝ արձագանքելով «Ելք» դաշինքի կողմից Տարոն Մարգարյանին հեռուստաբանավեճի հրավիրելու առաջարկին։

Նա նշել է, որ Տարոն Մարգարյանն այսօր` ժամը 18։00-ից սկսած մինչև ուշ երեկո, հանդիպումների է լինելու իր ընտրողների հետ։

Դիտարկմանը՝ «Ելք»-ից հայտարարել են, որ բանավեճից հրաժարվողը պետք է քվե չստանա, ՀՀԿ շտաբի պետն արձագանքել է. «Որոշողը ոչ թե իրենք են, այլ՝ երևանցիները, մայիսի 14-ին  կտեսնենք՝  երևանցին ում կտա իր ձայնը, երևանցին ինչպես որոշի, այնպես էլ կլինի։ Ես չեմ կարծում, որ «Ելք»-ը կամ որևէ այլ կուսակցություն  արդեն մենաշնորհ ունեն Երևանում ապրող քաղաքացիների փոխարեն որոշելու»։

Անդրադառնալով ԿԸՀ ներկայացված «Ելք»-ի դիմումին, որով նրանք պահանջում են արգելել ՀՀԿ-ի մասնակցությունը Երևանի ավագանու ընրություններին` Էդուարդ Շարմազանովն ասել է, որ դիմումները, որոնք ուղղվում են իրավապահ մարմիններին կամ ԿԸՀ, ինքը չի մեկնաբանում։

«Մեկնաբանելու բան չունեմ, որովհետև դա կդիտվի որպես միջամտություն, դա բացառապես ԿԸՀ-ի քննելու ու որոշելու հարցն է, բայց մի բան կասեմ՝ ՀՀԿ-ն, ի տարբերություն որոշ դաշինքների, երևանցիներին ոչ նաղդով, ոչ էլ նիսյայով  փող չի խոստացել», – ընդգծել է Է. Շարմազանովը։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ