13 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Երեւանի քաղաքապետարանի պատասխանը Henaran.am-ին

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է Henaran.am-ի հարցին, թե ինչ է կառուցվում Կասկադի հարեւանությամբ գտնվող շենքի տանիքին:

Ի պատասխան Երևանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցման`տեղեկացնում ենք, որ ամիսներ առաջ Երևանի քաղաքապետարանը Կենտրոն վարչական շրջանի կողմից ստացել է առաջարկություն Երևանի կենտրոնում կանոնակարգված  ձեղնահարկերի պիլոտային ծրագիր իրականացնելու վերաբերյալ:

Այս համատեքստում ներկայացված ձեղնահարկերի կանոնակարգման տարբերակներից     առանձնացվել է Կասկադ համալիրի հարակից շենքերի վրա  մանսարդների իրականացումը,  քանի որ   տարիների ընթացքում այս  հատվածի շենքերի վրա անկանոն շինություններ են կառուցվել:

Այսօր աշխատանքներ են ընթանում ձախակողմյան հատվածի շենքի վրա /Թամանյան 3 հասցեում/:  Առաջիկայում,  միևնույն նախագծային լուծումներով     կիրականացվի աջակողմյան շենքի վերնամասը ևս՝  ինչպես  ծրագրվել էր`ապահովելով  կառուցապատման սիմետրիկությունը: Կասկադի երկու բարձրահարկ աշտարակներով սկսվում է զբոսայգու հարակից կառուցապատումը և ավարտվում երկու փոքր ծավալային շեշտադրումներով:

Շենքերի ամբողջ երկայնքով մանսարդների իրականացման ծրագիրը մշակման փուլում է և սահմանված կարգով այն կներկայացվի իրազեկման:

Նախագծով նախատեսվում է նահանջող վերնակառույցի իրականացում՝ երեսապատված  նույն քարից:  Իսկ զուգահեռ շենքի շինարարությամբ ակնհայտ կդառնա, որ ծավալատարածական համաչափությունները չեն խախտվում և ճարտարապետական առումով շենքերը համահունչ են:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ