27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դուք պիտի տեսնեք՝ ոնց է փոխվում հայ մարդը. Վարդան Պետրոսյան

Դերասան Վարդան Պետրոսյանը արդեն երկու ամիս նոր ներկայացմամբ է ներկայանում հայ հանդիսատեսին: ՛՛Ամեն երկուշաբթի՛՛ այսպես է կոչվում ներկայացումը, որը հանդիսատեսի դատին է հանձնվել Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում:

Վարդան Պետրոսյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի մեկից դահլիճը փոխվում է, ներկայացումը կարելի է դիտել Սունդուկյանի անվան թատրոնում:

՛՛Մասնավոր թատրոնի ներկայացուցիչները դատապարտված են դահլիճ փնտրել անընդհատ՛՛,-նշեց արտիստը ասելով, որ Պարոնյանի անվան թատրոնի խաղացանկը բավականին խիտ է և իսկապես հնարավոր չէ այլևս այդ բեմից ներկայանալ հանդիսատեսին:

Դերասանը դրական է գնահատում իր հերոսների ազդեցությունը հասարակության վրա.”Դուք պիտի տեսնեք, թե ինչպես է հայ մարդը փոխվում , հատկապես ներկայացման վերջում, երբ բոլորը իրար ձեռք են բռնում և սկսում երգել: Դուք պիտի տեսնեք, թե ինչ թափով են երգում, ինչ խրոխտ են երգում”:

Խոսելով ներկայացման ներքին բովանդակության մասին Վարդան Պետրոսյանը փաստեց, որ արվեստը չի կարող հեղափոխության կոչ անել և իր քաղաքական ենթատեքստով ներկայացումները ուրիշ կողմի են միտված.

՛՛Ես հեղափոխության կոչեր չեմ անում բոլորովին, ուրիշ է երբ ես համարձակորեն գովում եմ և խրախուսում եմ այն երիտասարդներին, ովքեր այսօր դուրս են եկել պայքարի տրանսպորտի թանկացման դեմ՛՛,-ասաց նա:

՛՛Ես անդրադարձել եմ անգամ թաղային հեղինակություններին և իմ ներկայացման մեջ նման կերպար կար: Հետո հասկացա, որ ժամանակն է այդ պերսոնաժը դուրս շպրտել , քանի որ մենք այսօր փաստի առաջ կանգնեցինք, քանի որ երիտասարդները պայքարում են և արժանի են գովասանքի՛՛,-հավելեց դերասանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ