01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Վոլինկինը դատապարտել է Ադրբեջանի կողմից Շանթ հեռուստաընկերության լրագրողական թիմի ավտոմեքենայի գնդակոծումը

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել է Ադրբեջանի կողմից Շանթ հեռուստաընկերության լրագրողական թիմի ավտոմեքենան գնդակոծելու դեպքին:

Դեսպանը դատապարտել է այդ միջադեպը։

«Երբ ոտնահարվում է մարդասիրական իրավունքը, առողջ դատողություն ւոնեցող ոչ մի մարդ չի կարող չդատապարտել դա: Շատ ցավալի միջադեպ է տեղի ունեցել, և այն ես դատապարտում եմ: Լրագրողները, բժիշկներն ու խաղաղ մասնագիտություն ունեցող այլ անձինք չպետք է հակամարտող կողմերի կրակի տակ հայտնվեն: Դա, իհարկե, տհաճ իրադարձություն է եւ պետք է դատապարտվի»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ նկարահանող խմբի ավտոմեքենայի գնդակոծության հետեւանքով վիրավորվել է հեռուստաընկերության օպերատոր Դավիթ Աթոյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ