20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ո՞վ կհաղթի Երևանի ավագանու ընտրություններում

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է՝ Երևանի ավագանու ընտրություններում Փաշինյանն ու Փոստանջյանը չէին կարող մեծ հավականություններ ունենալ:

«Ամենամեծ հաջողությունն ունի նա, ով հարում է ամենահզոր քաղաքական ուժին ու խոստանում է, որ զարգացումը կլինի հանդարտ, առանց ցնցումների. ընտրողներն էլ կարծում են՝  փորձված թանն անփորձ մածնից լավ է», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Վերջինս շեշտեց՝ Երևանում կա 750 000  ռեալ ընտրող:
 «Փոստանջյանը լավագույն դեպքում կարող է իր կողմը գրավել նրանց  ձայները, ովքեր խորհրդարանական ընտրությունների ժամանակ կային, բայց հիմա չկան. մեր տվյալներով՝ Փոստանջյանը կստանա 8-12   տոկոս ձայն:

Մենք չենք զարմանա, եթե Տարոն մարգարյանը հավաքի 70 տոկոս ձայն, այսինքն՝  20-ը թողնի Փաշինյանին,  10 տոկոսն էլ Զարուհուն: ՀՀԿ-ի ներկայացուցիչը նվազագույն դեպքում կարող է հավաքել ձայների  64-65  տոկոսը, այսինքն՝ դրա արդյունքում մի քիչ կաճեն Զարուհու ու Փաշինյանի ձայները», – նշեց Ադիբեկյանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ