28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ով որտեղ կհայտնվի. վերաֆորմատավորում

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ ինչպես և նախորդ կոալիցիան էր կամ հայաստանյան իշխանական կոալիցիաների պատմությունը,  ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև այս կոալիցիան էլ ապաքաղաքական է: «Որևէ քաղաքական իմաստ չունի, ուղղակի սա զուտ պայմանավորվածություն է իշխող կուսակցության ու մի փոքր կուսակցության միջև, որը ծառայելու է քարոզչական նպատակներին, դրան է հիմնականում ուղղված: Քաղաքական առումով ոչ ուժեղացնելու է Հայաստանի իշխանությանը, ոչ ուժեղացնելու է Հայաստանի հանրապետության շահերը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց փորձագետը: 

Միաժամանակ Ռուբեն Մեհրաբյանը հավանական է համարում տեսակետը, թե սա Սերժ Սարգսյանի կոալիցիան է եւ այն կունենա երկու ժամանակագրություն.  մինչև 2018 թվականը և դրանից հետո: «Չեմ բացառում նաև, որ այս կոալիցիան ծառայի նաև այդ նպատակին, բայց և այնպես նշեմ, որ ներքաղաքական պրոցեսը, որ մեկնարկեց այս սահմանադրական փոփոխություններով, ընտրական պայքարով, դրանով իսկ չավարտվեց, քաղաքական պրոցեսն իր ավարտին կհասնի հաջորդ տարվա ապրիլին, երբ կավարտվի Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը: Այդ ժամանակ էլ արդեն կերևա, թե այդ վերադասավորումներն ինչ դեր կունենան»: 

Ըստ Ռուբեն Մեհրաբյանի` ներքաղաքական դաշտում վերաֆորմատավորման գործընթաց կա, որոնք նախևառաջ գալու են կանխորոշելու հաջորդ տարվա զարգացումները, թե ով որտեղ կլինի, ինչ դիրքորոշում կունենա, ով ում կողմից կլինի: «Ու ըստ այդմ էլ կերևա, թե որքան այդ կոալիցիան դերակատարում կունենա հաջորդ տարվա մինչ ապրիլյան զարգացումները: Բայց կհամաձայնեմ այդ վարկածի հետ, չեմ բացառի, և չեմ էլ պնդի»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ