Կանանց գաղութի պետը արտասվեց՝ հրաժարվել է երեխայից … /վիդեո/
Աբովյանի ՔԿՀ-ում այսօր պահվում են շուրջ 200 կանայք, որոնցից 146-ը դատապարտյալներ են, իսկ մնացածի գործերը դեռ գտնվում են քննության փուլում:
ՀՀ արդարադատության նախարարության Աբովյանի ՔԿՀ պետ Արամ Սարգսյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադարձավ կին և մայր դատապարտյալների առօրյաին:
Փշալարերից այն կողմ՝ ճակատագրի կամ սեփական հանցագործ էության զոհը դարձած կանայք, երբեմն այստեղ են հայտնվում հղի վիճակում:
“Լինում է, որ երեխաները ծնվում են մեզ մոտ, ընդ որում մենք ամեն բան անում ենք, որ հղի եկած կինը երեխան լույս աշխարհ բերի….”,-նշեց ՔԿՀ-ի պետը:
Սարգսյանը իր պրակտիկայում միայն մի դեպք է հիշում, երբ կինը կտրականապես հրաժարվել է երեխայից:Անձնական համոզիչ պատճառն ունենալով հանդերձ նա կրկնակի դատապարտում է համարել երեխայի ծնունդը:
“Հիմա ես ունեմ մի նորածին, և պատրաստվում եմ լույս աշխարհ դիմավորելուն՝ մյուսին և բնականաբար էս դեպքում արդեն մոտեցումներն ու պայմանները փոխվում են”-,տեղեկացրեց Արամ Սարգսյանը:
Նա նշեց նաև, որ երեխան գաղութում մոր կողքին մնում է մինչև 3 տարի, իսկ հետո երեխային տանում են:
ՔԿՀ-ը պետը հուզվեց, հիշեց այն պահերը, երբ մորը բաժանել են երեխայից:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: