25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ճակատամարտը սկսվում է. Ժամանակ

Հանրապետական կուսակցության և Դաշնակցության միջև հնգամյա կոալիցիան այլևս իրականություն է, և դրա մասին հուշագիրը ստորագրվել է մայիսի 11-ին նախագահական նստավայրում: Թեև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ ի տարբերություն նախորդ նախընտրական կոալիցիոն հուշագրի՝ ներկայիս հետընտրական հուշագիրը հաշվի է առնում և ներառում է խորհրդարանական կառավարման մոդելից բնորոշ մի շարք առանձնահատկություններ, այդուհանդերձ՝ փաստն ինքնին, որ խորհրդարանական կառավարման մոդելի հենքով հուշագիրը ստորագրվում է նախագահական կառավարման վերջին տարին ավարտող Սերժ Սարգսյանի նախագահական նստավայրում, արդեն իսկ խոսուն է. ստորագրվել է Սերժ Սարգսյանի կոալիցիան կամ, այսպես ասած, Սերժ Սարգսյանի ծրագրային կոալիցիան, որը թեև հնգամյա է, այդուհանդերձ՝ ժամանակահատվածը բաժանվելու է իհարկե երկու մասի՝ մինչև 2018 թվականը և դրանից հետո:

Եթե Սերժ Սարգսյանին հաջողվի մինչև 2018 թվականը ձևավորել իր կառավարությունը, նշանակել իր վարչապետին կամ առավել ևս անձամբ գլխավորել կառավարությունը, ապա ՀՅԴ-ն 2018-ից հետո էապես կկորցնի նշանակությունը Սարգսյանի համար, և կոալիցիոն հետագա չորս տարիները կլինեն իրականում ձգվող ապահարզանի տարիներ: Եթե Սերժ Սարգսյանին չհաջողվի մինչև 2018 թվականի ապրիլ ձևավորել կամ վերադասավորել իր իշխանությունը, նշանակել իր վարչապետին կամ անձամբ դառնալ վարչապետ, ապա կոալիցիան, այսպես ասած, կբացի երկրորդ շնչառությունը, և Դաշնակցության միջոցով Սերժ Սարգսյանը կփորձի, այսպես ասած, ազդել ՀՀԿ-ում ուժերի հարաբերակցության վրա՝ 2018-ի վարչապետի նշանակման և կառավարության ձևավորման հարցում:

Պատահական չէ, որ կոալիցիոն հուշագրում վարչապետի թեկնածության հարցը դուրս է կոալիցիոն փոխհամաձայնությունից, և այն թողնված է բացառապես ՀՀԿ որոշմանը: Այսինքն՝ Դաշնակցությունն այդ հարցում ակնհայտորեն լինելու է ընդամենը Սերժ Սարգսյանի խաղաքարտերից մեկը: Եթե Սերժ Սարգսյանին չհաջողվի իր ծրագրով լիարժեք դասավորել 2018-ի ապրիլը և հետագան, ապա դա միայն այն պատճառով, որ նա չի կարողանում այդ ծրագիրը հավանության արժանացնել ՀՀԿ ճնշող մեծամասնության մոտ և առաջին հերթին՝ Կարեն Կարապետյանի ու Սամվել Կարապետյանի թևի, որոնք սպասում են իշխանության փոխանցմանը:

Այդ պարագայում ՀՅԴ-ն մինչև 2018 թվականը, այսինքն՝ կոալիցիոն առաջին մասում լինելու է Սարգսյանի պայքարի զինակիցը Կարապետյաններին հաղթելու համար: Չստացվելու դեպքում ՀՅԴ-ն դառնալու է Սերժ Սարգսյանի զինակիցը արդեն Կարապետյաններին տորպեդահարելու համար, եթե, իհարկե, Կարապետյաններն ամբողջությամբ պարտության չմատնեն Սերժ Սարգսյանին կամ չեղարկեն նրա ծրագիրը և վերցնեն ՀՀԿ-ն ու իշխանությունը:

Այսպիսով, Սերժ Սարգսյանի կամ Կարեն Կարապետյանի, ՀՀԿ որևէ թևի լիարժեք հաղթանակի դեպքում Դաշնակցությունը 2018 թվականից կտրուկ կկորցնի իր քաղաքական կշռում:

Ըստ այդմ, պետք է ենթադրել, որ Դաշնակցությունն իրականում շահագրգռված չէ 2018-ին որևէ կողմի լիարժեք հաղթանակով, և հնգամյա կարևորությունը պահելու համար նրան անհրաժեշտ է, որ ով էլ գերակայի 2018-ի կառավարության հարցում՝ այդ գերակայությունը չլինի միանձնյա և համոզիչ: Բուն կոալիցիոն հուշագիրն արդեն իր բովանդակությամբ խոշոր հաշվով դառնում է տեխնիկական խնդիր՝ ենթակա ընդամենը ներիշխանական թևերի և կոալիցիոն սուբյեկտների քաղաքական ու իշխանական շահերին: Հուշագրի բովանդակությունը, ինչպիսին էլ որ այն է, իրականում ենթակա է ցանկացած մեկնաբանության և տրանսֆորմացիայի՝ կախված այդ շահերի թելադրանքից և ուժերի հարաբերակցությունից:

Մյուս կողմից՝ թեև ՀՅԴ համար 2018-ի ամենացանկալի արդյունքը ՀՀԿ-ում «ոչ-ոքին» է, այդուհանդերձ՝ հստակ է, որ Դաշնակցությունը որոշակիորեն ներքև է կանգնած Սերժ Սարգսյանից, քանի որ կա նաև «Ծառուկյան» դաշինք, որի մանդատների պատմությունը ցույց տվեց, թե ով է դաշինքում դրության իրական տերը, և այդ համատեքստում անկասկած է, որ «Ծառուկյան» դաշինքն էլ իր «պատկառելի ներկայությամբ»՝ ինչպես Սերժ Սարգսյանն էր բնորոշել այդ ընտրությունից անմիջապես հետո, Սարգսյանի ձեռքին լինելու է որոշակի վերահսկող մեխանիզմ ՀՅԴ հանդեպ, որպեսզի Դաշնակցության մոտ չլինի պատրանք, թե Սերժ Սարգսյանը կախված է միայն ՀՅԴ-ից:

Այդպիսով, կոալիցիոն հուշագրով Հայաստանի ներիշխանական բարդ խաղը մտավ նոր փուլ, եզրափակիչ փուլ, որտեղ, սակայն, մեծ է 2018-ից հետո լրացուցիչ ժամանակի և 11 մետրանոցների հավանականությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ