06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Խոսիր Աստծու հետ

«ԱՍՏՎԱԾ ԿԼՍԻ ՄՈՐ ՁԱՅՆԸ ԵՎ ԿԲԱՑԻ ԶԱՎԱԿԻ ՍԻՐՏԸ․․․»

Մայրերից մեկը ամեն անգամ բողոքում էր հոգևորականին, թե ինքը երբ խոսում է Աստծու մասին, իր զավակը ուշադրություն չի դարձնում դրան։

Խորհուրդ եմ տալիս քեզ,- ասում է հոգևորականը մայրիկին, որ սրանից հետո դու խոսիր Աստծու հետ քո տղայի մասին, գուցե արդյունքը ավելի օգտակար լինի։ Այսինքն՝ աղոթիր տղայիդ համար։ Մոր աղոթքը իրապես մեծ ուժ ունի։

Աստված անպայման կլսի մոր ձայնը և կբացի զավակի սիրտը դեպի բարին ու դեպի ազնիվ և արդար կյանքը։

Սիրելի մայրեր, անդադար աղոթեցեք և արդյունքը սպասեցնել չի տա։ Աստված կլսի ձեր ձայնը։

Վարդան Ավագ Քահանա Դուլգերյանի «Արձակ և չափածո մանրավեպերից»

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ