26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թուրքիայում նվազագույն պատիժ է սահմանվել «Ակոս»-ի մոտ սև պսակ դրած ազգայնամոլների համար

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի խմբագրատան առջև սև պսակ դրած և սպառնալիքներ հնչեցրած անձնաց  թուրքական դատարանը մեղավոր է ճանաչել:

«Ակոս»-ում տեղ գտած տեղեկության համաձայն՝ Թուրքիայի ազգայնական կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Բիլալ Գյոքչեյուրթը և «Turan Ocakları» ազգայնական խմբավորման ղեկավար Էրջան Ուչարը կրոնական և ազգային խտրականության վրա հիմնված հրապարակային վիրավորանքների և սպառնալիքների համար դատապարտվել են 6 ամսվա ազատազրկման: Սակայն, հաշվի առնելով, որ մեղադրյալները նախկինում դատապարտված չեն եղել, դատարանը նվազեցրել է պատժաչափը՝ հասցնելով այն 5 ամսվա ազատազրկման:

Բացի այդ, դատարանը պայմանականորեն հետաձգել է վճռի իրագործումը՝ սահմանելով 5 տարվա փորձաշրջան: Եթե նշված ժամանակահատվածում մեղադրյալները որևէ նոր հանցանք չգործեն, դատական գործը կկարճվի, իսկ նոր հանցանք գործելու դեպքում դատարանի վճիռը ուժի մեջ կմտնի:

Ավելի վաղ՝ 2016թ. նոյեմբերի 18-ին, գործը քննող Ստամբուլի  առաջին ատյանի քրեական դատարանը մեղադրյալների ազատ արձակման որոշում էր կայացրել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Դրանից հետո «Ակոս»-ը բողոքարկել էր դատարանի որոշումը:

Այնուհետև Ստամբուլի տարածքային վճռաբեկ դատարանը, հիմնվելով «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վրա, բեկանել է առաջին ատյանի դատարանի ազատ արձակման վճիռը:

Հիշեցնենք, որ 2015թ. ապրիլի 24-ին մեղադրյալներ Բիլալ Գյոքչեյուրթը և Էրջան Ուչարը սև պսակ էին դրել «Ակոս»-ի խմբագրատան դիմաց, ինչպես նաև հանդես էին եկել թերթին ուղղված սպառնալիքներ պարունակող հայտարարությամբ:

 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ