26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կրքեր բորբոքած առաջարկն օրինական է. Փաշինյանը կրկին բացատրում է

«Ինչպես հայտնի է՝ մենք մի քանի օր առաջ փոփոխություն ենք կատարել մեր նախընտրական ծրագրում»,-այսպես սկսեց իր ելույթը «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը դաշինքի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ, ապա ներկայացրեց իրենց առաջարկած սոցիալական աջակցության ծրագիրն այն ընտրողներին, ովքեր կմերժեն ընտրակաշառքը:

«Այս առաջարկը կրքեր բորբոքեց, բայց չարձանագրվեց, որ վերջապես նորանկախ Հայաստանի պատմության մեջ կա մի քաղաքական ուժ, որը կոնկրետ մեխանիմզ է առաջարկում ընտրակաշառքի դեմ: 2000 թվականից ի վեր ընտրակաշառքն ու կառուցելը դարձել են ընտրական պրոցեսի ամենավճռական գործոնները»,-նշեց Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ սրանք թույլ են տալիս ՀՀԿ-ին քամահրանքով վերաբերվել ընդդիմության՝ իշխանափոխության վերաբերյալ խոստումներին:

«Այս քայլով մենք ստիպում ենք սթափվել իշխանական բազմաթիվ գժուկների»

Քաղաքապետի թեկնածուն չի կարծում, որ այս փուլում այս քայլը կկանգեցնի ընտրակաշառքի բաժանումը, բայց քաղաքացուն կկանխի չքվեարկել ընտրակաշառքով: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ իրենց առաջարկը բացարձակապես օրինական է, ու ոչ մի իրավաբան չի կարող ապացուցել, որ սա օրենքի տեսակետից խոցելի է: «Այն, ինչ ընտրակաշառք է, չի կարող լինել օրինական, իսկ այն, ինչ օրինական է, չի կարող համարվել ընտրակաշառք: Սա մի պարզված ձեռք է ընտրակածառքային ճահիճի մեջ խեղդվող մեր քաղաքացուն: Մենք պարզել ենք մեր ձեռքը, նրանց մնում է բռնել այդ ձեռքը:

Հաջորդ նկատառումը՝ ինչքանով է բարոյական այս առաջարկը: Մարդու պատուհանի ու պատշգամբի վիճակից ես հասկանում եմ, որ մարդիկ, որ մեզ ողջունում են, երեխայի կոշիկ առնելու խնդիր ունեն»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Երևանի քաղաքային իշխանությունը միայն ճոխ քեֆերի ու կոնյակների մասին է մտածում, իսկ իրենք այդպիսին չեն լինելու: «Բայց մենք անկեղծորեն հասկանում ենք բոլոր այն մարդկանց, ովքեր ամենախիստ քննադատությամբ են քննադատում այս որոշումը, որ մենք չենք գնահատում քաղաքականացված քաղաքացու ընտրությունները: Բայց համոզմունքով քվեարկող քաղաքացին պարտվել է ընտրակաշառքով քվեարկող քաղաքացիների քվեարկության պատճառով: Մենք սրանով հսկիչ փաթեթը տալիս ենք համոզմունքով քվեարկող քաղաքացուն: Այս քայլը մեր ընտրողների ձայնն արժևորելու մասին է: Բակերում հանդիպումների ժամանակ էլ են մարդիկ գալիս, ասում՝ ուզում ենք ձեզ ընտրել, բայց հազար ու մի սոցիալական խնդիր ունենք»,-բացատրեց «Ելքի» քաղաքապետի թեկնածուն, կոչ արեց գնալ ընտրատեղամասեր ու քվեարկությամբ ասել՝ «Երևան ջան, ելք կա»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ