20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

ՀՅԴ-ական նախարարներին և մարզպետներին այլ ՀՅԴ-ականներով փոխարինելու մտադրություն չկա

Նոր համագործակցությամբ կպահպանվեն ՀՅԴ-ին 2016-ին տրամադրված նախարարական երեք պորտֆելներն ու երկու մարզպետի պաշտոնը. այս մասին այսօր ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև կոալիցիոն հուշագրի ստորագրումից հետո ասաց ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ այս պահին ՀՅԴ-ն իրենց նախարարներին և մարզպետներին այլ ՀՅԴ-ականներով փոխարինելու մտադրություն չկա:

Ռուստամյանը նշեց, որ երկու կուսակցությունների համագործակցության աշխատակարգը նոր թափ կստանա, և ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական խորհուրդը պարբերաբար նիստեր կգումարի, կկայացվեն որոշումնեեր:

Ռուստամյանի հավաստմամբ՝ ՀՀԿ-ի հետ քաղաքական համագործակցության այս նոր հուշագրով ավելի մեծ ուշադրություն կդարձվի կոռուպցիայի դեմ պայքարին, կադրային քաղաքականությանը և ընտրական գործընթացներին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ