14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ոստիկանությունը պարզաբանում է

Ըստ Արփի Մախսուդյանի՝ ոստիկաններն առանց համապատասխան որոշման փորձել են իրենց բնակարանումիրականացնել խուզարկություն:
Հայտնում ենք, որ ոստիկանության օպերատիվհետախուզական ստորաբաժանման ծառայողների կողմիցհոդվածում  նշված բնակարանում որևէ քննչական գործողություն, այդ թվում՝ խուզարկություն կատարելունպատակ չի եղել: Ոստիկանության ծառայողներն իրավունք ունեն հանցագործություն կատարելու մեջ կասկածվողանձանց հետապնդելիս հանցագործություն կատարվելու կամ կատարված լինելու,…ինչպես նաև հետաձգումչհանդուրժող այլ դեպքերում մուտք գործելու բնակարաններ, շինություններ, տարածքներ, հողամասեր, այդ թվում`արգելքները վերացնելու միջոցովՈստիկանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդված/:
Ոստիկանության ծառայողները բնակարան են մուտք գործել ծանր հանցագործություն կատարելու համարհետախուզվող անձին հայտնաբերելու նպատակով, ունեցել են բնակարան մուտք գործելու՝ օրենքով ամրագրվածհիմքեր: Բնակարանում անցկացվել է միայն «օպերատիվ հարցում» օպերատիվհետախուզական միջոցառումը,ծառայողները բնակարան մուտք են գործել տան տիրոջ թույլտվությամբ: Հիշյալ գործողությունները կատարելուհամար դատարանի որոշում չի պահանջվում:
Ոստիկանությունը հորդորում է ծառայողների   ենթադրյալ անօրինականությունների վերաբերյալ նյութերհրապարակելուց առաջ անհրաժեշտ տեղեկություններ ստանալ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապիև լրատվության վարչությունից:
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ