23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Օսկանյանը մենա՞կ մնաց

ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր եւ վերջին շրջանում կուսակցության քաղաքական դեմքը դարձած Վարդան Օսկանյանին, համենայնդեպս այս պահին, ԲՀԿ-ն փաստորեն, մենակ  թողեց: Ողջ քաղաքական, լրատվական դաշտն այսօր սպասում էր ԲՀԿ-ի նիստի ավարտին, որին մասնակցում էր նաեւ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նիստից հետո ակնկալվում էր, որ Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնամխելիությունից զրկելու ՀՀ գլխավոր դատախազի ԱԺ ուղարկված միջնորդության վերաբերյալ կուսակցությունը վերջապես դիրքորոշում կհայտնի: Սակայն, չհայտնեց:

Փոխարենը Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին փոխանցել է, որ ԲՀԿ-ական իր գործընկերները կարծիք կհայտնեն երկուշաբթի օրը, երբ խորհրդարանը կքննարկի Աղվան Հովսեփյանի միջնորդությունը եւ, եւս մեկ անգամ հայտարարել, որ իր նկատմամբ քաղաքական պատվեր է իրականացվում: Իսկ Կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը նշել է, որ ԲՀԿ-ն Վարդան Օսկանյանի մեղադրանքի շուրջ գրավոր հիմնավորումներ կներկայացնի պատգամավորներին:

Փաստորեն, ԲՀԿ-ն, ինչպես տեւական ժամանակ չէր հստակցենում իր դիրքորոշումը,  շարունակեց առաջնորդվել նույն ոգով եւ,  գոնե այս պահին, կրկին խուսափեց հստակ գնահատական տալ իր պատգամավորի շուրջ տեղի ունեցող գործընթացներին` բավարարվելով միայն անորոշ ու ընդհանրական մեկնաբանություններով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ