27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Պետք է վերաարժեւորենք մեր պայքարն ու պահանջատիրությունը»

Օրերս «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ միջոցառում՝  նվիրված Վանի հերոսական ինքնապաշտպանության 102-ամյակին:

Միջոցառման կազմակերպիչներից մեկը՝ Ռադիկ Կարապետյանը Henaran.am-ի հետ զրույցում պատմեց՝  վերոնշյալ միջոցառումը կազմակերպելու մտահաղացումն  առաջացել է Ազգային Ընկերվարական Ճակատում, ապա առաջարկը ներկայացվել  է «Գրադարան» մշակույթային նախաձեռնությանը, որիշ հետո միջոցառումը կազմակերպվել է   և անցկացվել բաց  դասախոսություն-քննարկում ձևաչափով, որի նպատակը  եղել է այն, որ հայ երիտասարդները լինեն իրազեկ, իմանան, հիշեն, թե ինչ ճանապարհ են անցել իրենց քաջ նախնիները:  Միջոցառման ընթացքում դասախոսություն են կարդացել  պատմաբաններ Արթուր Եղիազարյանը եւ Լիլիթ Մկրտչյանը:

«Քչերին են հայտնի մեր պատմության այս հերոսական դրվագները: Շատերի նեղ պատկերացումներում ցեղասպանությունը  հլու ուլերի կոտորած է եղել, այնինչ ոչ միայն հլու չենք եղել, այլեւ 1-ը 10-ի հարաբերությամբ կռիվներում ընդամենը մեկ ամսում ազատագրել ենք ողջ Վասպուրականը,  եւ  դա եղել է ռուսական զորքի ժամանումից երկու օր ավելի շուտ. սա փաստ է:

Խնդիրը նրանում է, որ եղել են այսպիսի  բազմաթիվ դեպքեր, բայց չեն կրել միասնական, շղթայական  բնույթ, այլ միմիանցից պառակտված ու անջատ գործողություններ են եղել:  Եւ հիմա մենք հիշեցնում ենք պատմության այդ էջերը, ցույց տալիս, որ այո՛,  մենք այսպես էլ ենք կարող, եւ ահա եղել են ա՛յ այսպիսի սխալներ», – նշեց Ռադիկ Կարապետյանը՝ շեշտելով՝ մենք պետք է վերաարժեւորենք մեր պայքարն ու պահանջատիրությունը:

 
Ռադիկ Կարապետյանը շեշտեց՝ նմանատիպ միջոցառումները լինելու են  շարունակական, ավելին,    սա առաջին միջոցառումը չէ, որ Գրադարան մշակութային  նախաձեռնությունն իրականացնում է:  Նախկինում ևս ներկայացվել են պատմական, մշակութային  թեմաներով դասախոսություններ: Իսկ առաջիկայում, բնականաբար, կրկին կազմակերպվելու են նմանատիպ միջոցառումներ:
18402761_1141734975932760_928662565053045547_n
 
 
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ