21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

2013թ. երրորդ եռամսյակում աջակցություն է ստացել սիրիահայ շուրջ 1200 ընտանիք

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում է Երևանում բնակվող սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը: 2013 թվականի երրորդ եռամսյակի ամփոփ տվյալներով՝ աջակցություն է ստացել շուրջ 1200 ընտանիք: Իրականացվող տարբեր ծրագրերի շրջանակում սիրիահայերին ցուցաբերվում է սոցիալական, կրթական կարիքների աջակցություն, իրավական խորհրդատվություն և համապատասխան օգնություն: Սիրահայ ընտանիքների երեխաները հնարավորություն են ստացել նաև սովորելու մշակութային տարբեր կրթօջախներում: Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց է ընդունվել 12 երեխա: Անհրաժեշտության դեպքում, սիրիահայ աշակերտներին տրամադրվում են նաև երաժշտական գործիքներ: Շուրջ 50 երեխաներ էլ սովորում են Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնի տարբեր խմբերում: Քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում բժշկական օգնությունը և սպասարկումը սոցիալապես անապահով սիրիահայ ընտանիքների համար ևս իրականացվում է անվճար: Անցած ժամանակահատվածում շուրջ 385 սիրահայեր ստացել են անվճար բուժօգնություն և սպասարկում: Կարիքավորները ընտանիքները հնարավորություն ունեն նաև օգտվելու ”Գթության խոհանոցներից”: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագրերը լինելու են շարունակական:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ