22 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ես զգում եմ մեր մեղքի բաժինը. ՊԵԿ-ն` ադրբեջանական խնձորից

«Երևույթն իմ կողմից գնահատվում է շատ բացասական, շատ վատ: ԱԱԾ-ի և մեր կողմից կատարված միջոցառումների արդյունքում այդ դեպքը բացահայտվել է, բացահատյվել է, թե քանի աշխատակից են ներգրավված, գործն էլ գտնվում է Քննչական կոմիտեի վարույթում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն՝ անդրադառնալով Հայաստան ադրբեջանական խնձոր ներկրելուն:

 «Այսօր ես չեմ կարող հրապարակել կոնկրետ անուններ, քանի որ նրանց մեղքն ապացուցված չէ, գործը քննության փուլում է: Քննչական կոմիտեն հրապարակել է, թե քանի անձ կա ձերբակալված, ինչ չափի վնաս է այդ գործարքի շնորհիվ հասցվել պետությանը: Համակարգը մաքրելու փուլում կան մարդիկ, ովքեր դեռևս չեն հասկանում, որ վերափոխվելու ժամանակն է եկել և նման զանցանքներից պետք է զերծ մնան: Ես զգում եմ մեր մեղքի բաժինը: Մեղավոր անձինք հայտնաբերվել են մեր ներքին անվտանգության աշխատակիցների ջանքերի շնորհիվ: Բայց մեղքի բաժին ունի ոչ միայն մաքսավորը, ով կաշառվելով թողել է, որ խնձորը մտնի հանրապետություն, այլև՝ կաշառողը, խնձոր ներկրողը, այն խանութները, որոնք վաճառել են»,-հավելեց նա:

Ըստ ՊԵԿ նախագահի` ադրբեջանական խնձորը ոչ թե չի մաքսազերծվել, այլ Հայաստան է ներկրվել ապօրինի:  Նրա խոսքով` ներկվել է ոչ թե 50 կգ խնձոր, այլ հանցավոր համաձայնության գալով ներկվել է 50 կգ-ից ավել, որn առևտրային քանակ է: Նա շեշտեց, որ ներմուծողը պաշտոնավոր անձ չէ, բայց թե ով է ներմուծել, չեն ասում, քանի որ գործը քննության փուլում է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ