11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Շուշան Պետրոսյանի ծննդյան ամենաթանկ նվերը

Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի տարեդարձն է:

Henaran.am-ի հետ զրույցում պատգամավորը պատմեց, որ իր համար կարևորը նվերի նյութական մասը չէ: ”Չկա ամենամեծ նվեր, կան սիրելի մարդկանց կողմից արված նվերներ, որոնք ամենասիրելին են, ամենացանկալին և անփոխարինելին, որովհետև մեծագույն հաճույք է սիրելի մարդկանց կողմից ստանալ թեկուզ մի ծաղիկ, թեկուզ մի ջերմ խոսք: Ինձ համար ամենաթանկ նվերը մարդկանց բարությունն է, միանշանակ”,-ասաց նա:

 Հարցին, թե ինչը կցանկանար անդառնալիորեն փոխեր, եթե դրա հնարավարությունն ունենար, երգչուհին պատասխանեց, որ միգուցե շատ ֆանտաստիկ թվա իր երազանքը, սակայն խոսքը վերաբերում է գերտերություններին, որ նրանք ոչ թե չլինեն, այլ լինեն իրենց համար, ոչ թե ուրիշներին թելադրողի ու ուսուցչի կարգավիճակում:

 ”Խոսքը վերաբերում է գերտերություններին, որոնք ոտ են գցում Աստծո հետ և որոշում են, թե ինչ ազգ պիտի ապրի, և ինչ ազգ պիտի վերանա, կամ որ ազգը որտեղ պիտի ապրի և առևտուր են անում` առհասարակ կառչելով նյութականից` որն է ոսկին, որն է նավթը, այս ամենը, այս անարդարությունը գուցե ֆանտաստիկ է հնչում, բայց ազնվությամբ սա է , ինչի համար արժե ապրել, արժե կռվել, մեռնել”: 

Henaran.am-ը շնորհավորում է Շուշան Պետրոսյանին և ցանկանում նորանոր հաջողություններ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ