11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պզոյի կյանքին վտա՞նգ է սպառնում…ուշագրավ մանրամասներ /վիդեո/

Քրեագետ, հրապարակախոս Սերգեյ Գալոյանը տեղյակ էր, որ ”օրենքով գող” Արմեն Ղազարյանը` Պզոն, սեպտեմբերի 17-ին ազատ է արձակվելու: Այս մասին Գալոյանը պատմեց Henaran.am-ի հետ զրույցում:

Հարցին, թե որն է հիմա լինելու նրա դերակատարությունը քրեական աշխարհում, Գալոյանը պատասխանեց. ”Երբ որ Դեդ Հասանը սպանվեց, խոսեցին, որ նրան կփոխարինի ՛՛Շաքրո Մալադոյը՛՛, խոսում էին նաև ՛՛Պզոյի՛՛ մասին: Սակայն ես չեմ հավատում, որ Պզոն կարող է գալ ու դառնալ այս խմբավորման ղեկավար, քանի որ հիմա շատ մեծ բաների մեջ է մտած այս խումբը, մութ հարցեր են լուծում”:

Գրողի խոսքով` Դեդ Հասանի ժառանգորդների խումբը հիմա զբաղված է Սոչիի օլիմպիադայի գումարների և Մոսկվայի շուկաների վրա տիրապետություն հաստատելու հարցերով: Այստեղ խոսք է գնում մոտ 60-70 միլիարդ դոլլարի մասին: Գալոյանը շեշտեց, որ ՛՛Դեդ Հասանի՛՛ ժառանգորդը հավանաբար հենց ՛՛Շաքրո Մալադոյը՛՛ կլինի, քանի որ նա ավելի լավէ  տիրապետում ասյ գործերին:

”՛՛Պզոն՛՛ այդքան մոտ չի եղել այդ գործերին: ՛՛Պզոն՛՛ նայող է եղել Լոս Անջելեսում, շատ բանից տեղյակ է, բայց ոչ ամեն ինչից: Բայց նա էլ բավական լուրջ դեմք է”,-ընդգծեց Գալոյանը: Քրեագետը նաև պատմեց, թե որտեղ է ՛՛Պզոն՛՛ ծնվել, բնակվել… նրա հայրը Արարատ Խազարյանն է, ում մականունը ՛՛Վայս՛՛ է: 

Իսկ արդյոք Պզոյի կյանքին վտանգ է սպառնում, դիտեք` տեսանյութում: 

Հիշեցնենք, որ Նյու Յորքի Դաշնային դատարանն ՛՛օրենքով գող՛՛ Արմեն Ղազարյանին դատապարտել է 37-ամսյա ազատազրկման: Ըստ դատավճռի, Ղազարյանը պետք է նաև 60 հազար դոլար տուգանք վճարի, իսկ ազատ արձակվելուց հետո` 3 տարի մնա իրավապահների հսկողության տակ: Գլենդելում բնակվող Ղազարյանն իրեն մեղավոր էր ճանաչել դրամաշորթության մեջ, որով զբաղվել է ՛՛Միրզոյան-Թերջանյանի կազմակերպություն՛՛ հայ-ամերիկյան խմբավորման կազմում: Արմեն Ղազարյանը ԱՄՆ-ում է 1996 թվականից: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ