Իսկական բանդան դրսում է՞. քրեագետը նույնպես կասկածում է
Սամվել Դավթյանի խոսքով էլ, ինքն արդեն երկու տարի է անազատության մեջ է, բայց չի ուզում Արման Դալլաքյանից հետո երրորդ զոհը դառնալ: Ըստ Արթուր Մանուկյանի, մարդիկ են զոհվում, կտտանքների են ենթարկվում, ովքեր ուժեղ են՝ դեռ դիմանում են, եւ որ “հերթով ճանապարհում են”:
Նրանց խոսքով աստիճանաբար, իրենք անմեղ են ու իսկական բանդան ուրիշ է:
Դատական նիստերի դահլիճում գտնվող քրեագետ, գրող-հրապարակախոս Սերգեյ Գալոյանից Henaran.am-ը հետաքրքրվեց, թե արդյո՞ք հոգեբանորեն ճնշված են ամբաստանյալները: “Ես արդեն մի 10-11 նիստի մասնակցում եմ եւ կարող եմ ենթադրել, որ սա իսկական բանդան չէ: Չեմ ասում անմեղ են, բայց իրականում այլ բանդա էլ կա”,-նշեց նա: Հոգեբանորեն վախ բոլորի մոտ էլ, ըստ քրեագետի կա, բայց այստեղ դատարանը մեղավոր չէ:
“Գործը էդպես են սարքել, ուղղակի պիտի հիմա ճիշտը գոնե բացահայտվի”,-ասաց Գալոյանը: Վերջինս մեջբերեց տուժող Էդուարդ Բեզոյանի օրերս արված այն հայտարարությունը, թե “իսկական բանդան դրսում է, եթե սրանք լինեին, ապա գողոնս կհայտնաբերվեր”:
Մի փաստ էլ առանձնացրեց քրեագետը: Արտյուշա Հակոբյանը դատարանին խնդրեց ամեն օր նիստ անել, որ ավելի շուտ պարզվի իսկությունը: “Սա նշանակում է, որ մարդիկ գոնե որոշ չափով մեղավոր իրենց չեն զգում”,-ասաց նա: