26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

««Էրեբունի-Երևան 2800» գորգի ստեղծման գաղափարն ինքնատիպ նվեր կլինի մայրաքաղաքի հոբելյանին». Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ձեռագործ գորգերի գործարան: Ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է արտադրամասում և հետևել գորգերի ստեղծման ընթացքին: Տարոն Մարգարյանին ներկայացնելով ընկերության գործունեությունն ու ավանդական հայկական ձեռագործ գորգերի արտադրության այստեղ կիրառվող տեխնոլոգիաները և հմտությունները՝ գործարանի արտադրության գծով գլխավոր տնօրեն Լեոնիդ Անդրիասյանը նշել է, որ ամբողջությամբ պահպանվում են հայկական գորգերի ավանդական ոճերն ու դիզայնը: Նաև նշվել է, որ ընկերության գորգերն առանձնանում են իրենց բնական գունային հարստությամբ, ինչը հաջողվել է շնորհիվ բրդյա թելերի ներկման բնական մեթոդների ներդրման՝ ընդգծելով, որ տվյալ ներկերն էլ ստացվում են Հայկական լեռնաշխարհի ծաղիկներից, արմատներից ու բույսերից, ինչպես հազարամյակներ առաջ:

Այցի շրջանակում նկարիչ-դիզայներ Նաիրա Մխիթարյանը Երևանի քաղաքապետին է ներկայացրել «Էրեբունի-Երևան 2800» գորգի նախագիծը, որի մեկնարկը տրվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական մասնակցությամբ: 

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ընկերության գործունեությունը ներկայացնելու համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կարևորելով հայկական գորգագործության ավանդույթների պահպանումն ու դրանց շարունակականության ապահովումը, վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում միշտ պատրաստ է աջակցելու ընկերությանը: Քաղաքապետն առանձնակի կարևորել է նաև «Էրեբունի-Երևան 2800» գորգի ստեղծման գաղափարը՝ ընդգծելով, որ նախաձեռնությունն ինքնատիպ նվեր կլինի մայրաքաղաքի հոբելյանին:

«Երևանն իսկապես մեծ պատասխանատվությամբ է պատրաստվում Էրեբունի-Երևան 2800-ամյակի տոնակատարություններին: Մինչ պետական հանձնաժողովի ստեղծումը՝ Երևանի քաղաքապետարանում ձևավորվել է աշխատանքային խումբ, որն արդեն նախապատրաստական աշխատանքներ է տանում տարբեր ուղղություններով: Հոբելյանի առթիվ մայրաքաղաքում տարբեր նախաձեռնություններ կլինեն, որոնցից մեկն էլ «Էրեբունի-Երևան 2800» գորգի ստեղծումն է, որն իր տեղը կգտնի Երևան քաղաքի պատմության թանգարանում: Շենգավիթ վարչական շրջանում էլ արդեն իսկ տրվել է նոր կամրջի կառուցման մեկնարկը, որը ևս կկրի «Էրեբունի-Երևան 2800» անունը: Եվ, ընդհանրապես, խոշորածավալ բոլոր մեր ծրագրերը, որոնք կյանքի կկոչվեն այս տարիների ընթացքում,  մենք նվիրելու ենք Երևանի 2800-ամյա հոբելյանին», – նշել է քաղաքապետը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ