28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բավականին կոռեկտ քարոզարշավ է. Տիգրան Մուկուչյան

«Քարոզարշավի ամբողջ ընթացքը ցույց է տալիս, որ բավականին կոռեկտ, Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխանող քարոզարշավ է ընթանում ընտրություններին մասնակից բոլոր երեք քաղաքական ուժի կողմից»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Հետևելով քարոզարշավին, նաև լրատվության միջոցներով, կարծում եմ՝ ավագանու ընտրություններին մասնակցող երեք քաղաքական ուժն էլ քարոզարշավի ընթացքում հնարավորություն ունեն լիարժեք ծավալով օգտվելու բոլոր հնարավորություններից իրենց ասելիքը, ծրագրերն ընտրողներին ներկայացնելու համար»,- ընդգծել է :

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 14-ին: Ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ «Ելք» դաշինք, «Երկիր Ծիրանի» կուսակցություն, «Հայաստանի Հանրապետական» կուսակցություն: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ