13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հետախուզվում են Նորաշենի գյուղապետի ուղղությամբ կրակողները /ֆոտո/

Մայիսի 3-ին՝ ժամը 18.40-ի սահմաններում, Արտաշատ քաղաքից Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհին, անհայտ անձինք «Լադա Պրիորա» ավտոմեքենայով փակել են Նորաշենի համայնքապետարանի վարորդ Կարեն Ղազարյանի վարած «ՎԱԶ 2107» ավտոմեքենայի ճանապարհը եւ կրակահերթ արձակել նրա եւ ուղեւորի՝ Նորաշենի համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի ուղղությամբ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից   հայտնում են, որ Կարեն Ղազարյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կրակողները դեպքի վայրից դիմել են փախուստի:

Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ հանցագործությունը բացահայտվել է եւ միջազգային հետախուզում է հայտարարվել 1978 թ. ծնված Ռոլանդ Գալուստովի, 1994 թ. ծնված Ռոբերտ Գալստյանի, 1989 թ. ծնված Արթուր Նազարյանի եւ 1989 թ. ծնված Դերենիկ Սիմոնյանի նկատմամբ:

Դեպքի հանգամանքները ճշտվում են: Միջոցառումներ են ձեռնարկվում հիշյալ անձանց եւ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը շարունակվում է:

«Հետախուզվողների մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 011 56 12 32, 011 56 48 21 կամ 1-02 հեռախոսահամարներով»,-ասված է հաղորդագրության մեջ:

10-05-2017-Untitled-1

10-05-2017-Untitled-1 (1)

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ