16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Սեյսմակայո՞ւն են Երևանի շենքերը

”Երևանի կառուցապատումը ինձ դուր չի գալիս իր խտությամբ, հատկապես կենտրոնը”,-այսօր ”Հենարան” մամուլի ակումբում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության ՍՊԱԾ շենք-շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանը: 

Նա նշեց, որ ըստ կառուցապատման վերաբերյալ դրույթների` բնակելի թաղամասերը պետք է լինեն պարզ բնակեցմամբ և լայն փողոցնելով: ”Երևանի կենտրոնում չորս հարկանի շենքեր պետք է լինեն, բայց բարձրահարկ շենքեր շատ կան”,-ասաց նա` հավելելով, որ սա յոթ բալանոց երկրաշարժի դեպքում արդեն սպառնալիք է:

Հարցին, թե արդյոք սեսսմակայուն են բազմահարկ շենքերը, նամալյանը պատասխանեց. ”Բազմահարկ նոր կառուցապատված շենքերը հիմնականում սեյսմակայուն են: Իհարկե, կարող են բացատրություններ բերել շատերը, բայց դրանց տեխնոլոգիան և շինաշխատանքների որակը բարձրացել է: Այլ բան է կառուցապատումը”:

 Նամալյանի խոսքով` Երևանի դպրոցների և մանկապարտեզների գերակշող մասը սեյսմակայունության առումով խոցելի են:  

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ