27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանը վերածվում է կիսաֆաշիստական երկրի

«Ղարաբաղյան հարցում բանակցային ոչ մի պրոցես չի գնում, ու ադրբեջանցիք մեղավոր են»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Ըստ նրա՝ սխալ ենք նաև մենք, երբ տեսնելով, որ Ադրբեջանը կյանքի չի կոչում Վիեննայի պայմանավորվածությունները, գնում ենք հանդիպման:

«Ես համարում եմ, որ պետք չի մոտակա ժամանակներում հանդիպել ադրբեջանցիների հետ ոչ մի ֆորմատով: Սա մեզ թուլացնում է, իրենք հարյուր տոկոսով համոզված են, որ եթե Ռուսաստանը մեզ լրջորեն ճնշի, մենք զիջման կգնանք: Ի՞նչ ստացանք վերջին հանդիպումից, հերթական սպանված զինվորն ստացանք»,-նշեց նա:

Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ Ադրբեջանը վերածվում է կիսաֆաշիստական երկրի, ինչի համար ինքը ցավում է, քանի որ այնտեղի ժողովուրդը նորմալ ժողովուրդ է. «Սրանից հասարակ քաղաքացին է տուժում»: Խոսելով Վալերի Պերմյակովի գործից՝ Ստեփան Գրիգորյանն ընդգծեց, որ իր համար կարևորն այն չէ, որ հանցագործը պատիժը, դատարանի որոշմամբ, ՌԴ-ում է կրելու. «Գլխավորն այն է, որ խորությամբ չուսումնասիրվեց, թե Պերմյակովն ում հետ իր գործն արեց: Ակնհայտ է, որ ֆիզիկապես ինքն այնքան թույլ էր, որ միաժամանակ չէր կարող 6 հոգու սպանել, միայնակ ավտոմատը կրելով հասնել սահման: Շատ վատ է, որ Ռուսաստանն ու Հայաստանը չփորձեցին խորանալ, որպեսզի չվատանան հարաբերությունները, բայց եթե այդ մարդը մենակ չէր, ուրեմն ինչ-որ խումբ էր գործում: Միգուցե ռուսական բանակում ինչ-որ խմբեր կան, որ մեր դեմ են, աղանդներ են, Ադրբեջանի կողմից կաշառված մարդիկ են, հազար ու մի տարբերակ կարող է լինել»,-ասաց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ