20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

ԵԱՀԿ գրասենյակի փակումը Ադրբեջանի որդեգրած ծրագրի մի մաս էր

ԵԱՀԿ գրասենյակի փակումը Ադրբեջանի որդեգրած ծրագրի մի մաս էր: Այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը։ Նա նշեց, որ ԵԱՀԿ-ն խանգարում է այն երկրներին, ովքեր թաքցնելու բան ունեն միջազգային հանրությունից։

Բանախոսը նշեց, որ Բաքվի վերաբերմունքը ԵԱՀԿ սեփական գրասենյակի նկատմամբ նույնպես խնդրահարույց էր։

 «Նախ կարգավիճակը նվազեցրին մինչեւ համակարգողի, որից հետո փակեցին»,- ասաց նա՝ նշելով, որ հայկական կողմը բոլոր միջոցները չի ձեռնարկել գրասենյակի փակումը թույլ չտալու համար:

«Հայաստանը այսօրվանից պետք է պատրաստվի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հաջորդ նստաշրջանին՝ Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձեւ անցկացնելու համար»,- նշեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ