10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը չի վնասի Հայաստանի և ԵԱՀԿ-ի քաղաքական հարաբերություններին

Սա հարված էր և՛ ԵԱՀԿ գրասենյակին, և՛ ավստրիական նախագահությանը, քանի որ նրանք ոչինչ չկարողացան ձեռնարկել, որպեսզի գրասենյակը չփակվի։ Այդ մասին այսօր Մեդիա կենտրոնում ԵԱՀԿ երևանյանգրասենյակի փակման պատճառներն ու հետևանքները թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Նա միեւնույն ժամանակ նշեց, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը կարող է որոշակիորեն ազդել մեր երկրում այդ գրասենյակի իրականացրած ծրագրերի ակտիվության վրա, սակայն չի կարող որևէ կերպ վնասել Հայաստանի և ԵԱՀԿ-ի քաղաքական հարաբերություններին։

«Գրասենյակը չի փակվել Հայաստանի նախաձեռնությամբ, այլ հակառակը` Հայաստանն ամեն ինչ արել է, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը չփակվի: Ներկայում քննարկվում են ԵԱՀԿ-ի ծրագրերն այլ ճանապարհներով իրականացնելու հնարավորությունները, թե ինչպես է ԵԱՀԿ-ն այլ խողովակներով իրականացնելու իր ծրագրերը Հայաստանում»,- ասաց Մարուքյանը:

Բանախոսը նշեց, որ մի քանի օր առաջ այդ թեմայով խոսել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ , տեղեկություններ է ստացել հայկական կողմի կատարած քայլերի մասին:

«Կարծիք կա, որ եթե Ռուսաստանը և Միացյալ Նահանգները շատ ցանկանային, կարող էին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա և կանխել երևանյան գրասենյակի փակումը: Բայց հասկանալի է, որ այս դեպքում Ադրբեջանը գնացել է ամենածայրահեղ ճանապարհով: Ադրբեջանը մինչև վերջ պահպանել է իր վետոյի իրավունքը, որպեսզի գրասենյակը փակվի»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ