11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նոր երկրաշարժի կարելի է սպասել ամեն վայրկյան

”Տարածաշրջանում՝ Վրաստան, Թուրքիա գրանցվում է սեյսմիկ ակտիվություն, որը չի կարող անվտանգ համարվել Հայաստանի համար, քանի որ մենք գտնվում ենք նույն սեյսմիկ ակտիվություների գոտում”,-այսօր ”Հենարան” ակումբում ասաց ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանը: Նա նշեց, որ 9 ամիսների ընթացքում տարածարջանում գրանցվել է շուրջ 3000 երկրաշարժ, որոնցից 1000-ից ավելիի դեպքում հնարավոր է եղել որոշել օջախի պարամետրերը։ Հայաստանից վտանգավոր հեռավորության վրա տեղի ունեցած երկրաշարժերից վերջինը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին Վրաստանում 5,1 մագնիտուտով և նույն օրը Թուրքիայում, որը Երևանից մոտ 300 կմ հեռավարության վրա է գտնվում:

Թովմասյանի խոսքով` նոր ուժգնությամբ երկրաշաժը մեր երկրում սարերի հետևում չէ։ ”Այս պահին սեյսմիկ վիճակը այնպիսին է Հայստանում, որ վերջին շրջանում Սպիտակի երկրաշարժից հետո լուրջ իրադարձություններ չենք ունեցել: Սպիտակից անցել է 25 տարի, ամեն օր Սպիտակի երկրաշարժից հեռանալը մեզ մոտեցնում է նոր հավանական երկրաշարժին”,-շեշտեց նա:

Թովմասյանը նկատեց, որ թույլ և միջին երկրաշարժերը վատ չեն, քանի որ լիցքաթափվում են, սակայն վատ են, եթե  նախանշաններ չեն ավելի ուժեղ երկրաշարժի համար:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ