Ծառուկյանին էլ, Հովիկ Աբրահամյանին էլ․ Հայկական Ժամանակ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը անդրադարձավ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ գազալցակայանների վերաբերյալ տված հանձնարարականին:
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նախորդ նիստում հանձնարարել էր արտակարգ իրավիճակների նախարարին ստուգումներ սկսել գազալցակայաններում ուշադրության կենտրոնում պահելով մթնոլորտային գազի ճնշման չափի անհամապատասխանությունը:
«Մեկ ամսվա ընթացքում ներկայացվելու է արդյունքները վարչապետին»,- ասաց Դավիթ Տոնոյանը: Հարցին, թե արդյոք ստուգել եք Գագիկ Ծաոուկյանին, Մհեր Սեդրակյանին եւ Հովիկ Աբրահամյանին պատկանող գագալցակայանները, նախարարը պատասխանել է.
«Բոլորի գազալցակայաններբ ստուգվելու են կենտրոնացված կարգով»: Դավիթ Տոնոյանը կարծում է, որ խախտումների դեպքում հասարակությունն առավել քան համոզված պետք է լինի, որ նրանք պատասխանատվության կենթարկվեն: Հարցին ձեր կարծիքով ինչու է այս վիճակը, ոմանք արտոնություն են ունեցել ոլորտում, ի՞նչն է պատճառը, որ այս վիճակն է, նախարարը նշեց, որ պատճառը թույլ կարգապահությունն է:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում։