25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տապալվեց․ Ժամանակ

Երևանի քաղաքապետի ընտրության ամբողջ քարոզարշավը «ջրվեց» 15 հազար դրամի մասին Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությամբ: Ընդ որում այլևս անկարևոր է, թե ինչ հաշվարկ կամ ինչ լավագույն մղում կար այդ հայտարարության տակ:

Ակնհայտ է, որ այն չի արդարացել, բայց չարդարանալը դա դեռ ամենը չէ, այն տապալվել է, ընդ որում՝ տապալելով ոչ միայն Երևանի ավագանու ընտրության գործընթացը, այլ նաև խորհրդարանի ընտրությանը «Ելք»-ի արձանագրածը: Խոսքը տվյալ դեպքում արդյունքի մասին չէ, այլ այն նշաձողի, որպես ընդդիմության դաշտում առաջատարությունը ստանձնած ուժ: Դա պետք է լիներ «Ելք»-ի առաջին քայլը, բայց գործնականում կարող է դառնալ վերջինը:

Այստեղ սակայն խնդիրը «Ելք»-ը չէ, գոնե այլևս, թեև բուն խնդիրը միշտ էլ եղել է այլ: Բուն խնդիրը եղել է և կա հետևյալը. ստացվո՞ւմ է Հայաստանում ձևավորել գործող իշխանական համակարգին այլընտրանքային որևէ համակարգ, թե՞ ոչ: Ընդ որում համակարգ, որի նպատակների շարքում իշխանափոխությունն ամենավերջինն է և մնալու է վերջինը, որովհետև մինչ այդ պետք է լինեն մեծ ու փոքր կամ փոքր ու միջին մի շարք այլ նպատակներ, որոնց վրա պետք է ձևավորվի, կայանա այդ համակարգը:

Դրա մի շանսն էր Հայ ազգային կոնգրեսի ստեղծումը, որն ավարտվեց ընդամենը մանրախնդիր հերթական կուսակցության ձևավորումով: Մի շանս էր «Բարևի հեղափոխությունը», որի մի մասն ավարտվեց ծայրահեղությամբ՝ ոստիկանության հետ աղոթքով, իսկ մյուս մասը մեկ այլ ծայրահեղությամբ՝ «Ծռերով», որոնք մեծ հաշվով «Բարևից» հետո առաջացած վակուումից սնուցված ուժ էին:

«Ելք»-ն այդ խնդրի համատեքստում թվաց նոր շանս, քաղաքական մրցակցության խնդիրը համակարգի ներսից այսպես ասած դուրս բերելու շանս: Քաղաքական բովանդակության մասով այդ շանսը առաջացնում էր բազմաթիվ հարցեր, շատ կոնկրետ քաղաքական խնդիրների մասով, հատկապես արտաքին քաղաքականության, արտաքին քաղաքական կենտրոնների հետ հարաբերություն կառուցելու և օրակարգի իմաստով: Բայց ժամանակը այդ իմաստով տալիս էր տարածություն այդ հարցերի պատասխանին սպասելու համար:

«Ելք»-ը սակայն բավական անսպասելի կերպով տվեց բոլորովին ուրիշ հարցի պատասխան, անսպասելի և վատ իմաստով անակնկալ պատասխան: Դա փակեց հարցը և ակնհայտ է, որ մրցակցությունը դարձյալ մնաց իշխանության ներքին խնդիր, որտեղ հասարակությունը դիտորդ է ընդամենը, կամ առավելագույնը գործիք իշխանական տարբեր թևերի և բեւեռների համար:

Այսինքն՝ հայաստանյան ներքաղաքական կյանք կոչված գործընթացի հիմնաքարային խնդրի լուծումը դարձյալ մնաց բացառապես իշխանական մենաշնորհի շրջանակում, ընդ որում ոչ միայն ներկայիս, այլ ըստ էության, առնվազն մինչև 2022 տեսանելի ապագայի համար:

Այդ իմաստով, կարծես թե մարգարեանում էր Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, որը մայիսի 8-ին հայտարարում էր, թե Հայաստանում քաղաքական դասը, քաղաքացիական հանրությունը, ակտիվ խմբերը ունեն կարևոր անելիքներ՝ քաղաքական նոր մշակույթ, նոր որակներ, նոր չափանիշներ ձևավորելու գործում: Առանց դրա Հայաստանում անհնար է լինելու կոտրել իշխանության մենաշնորհը քաղաքական մրցակցության կանոններ և սուբյեկտներ սահմանելու հարցում:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում։ 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ