Հրատապ. Սեդրակյանին դատապարտեցին 14 տարվա ազատազրկման, նա հուզվեց /վիդեո/
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով դատաավարությունը: Հիշեցնենք, որ մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը դատարանին միջնորդել է էպոսագետ Վարդան Սեդրակյանին դատապարտել 12 տարվա ազատազրկման, Սամվել Հարությունյանին՝ 13 տարվա, Խաչատուր Պողոսյանին՝ 14 տարվա:
Վարդան Սեդրակյանն այդպես էլ չընդունեց իր մեղքը՝ ասելով, որ ինքը կապ չունի մահափորձի պատվիրման հետ:
Սամվել Հարությունյանն ու Խաչատուր Պողոսյանը ընդունել են իրենց մեղքը, հայտարարել են, որ Պարույր Հայրիկյանին սպանելու ցանկություն չեն ունեցել, այլ պարզապես փորձել են վախեցնել:
Նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը սեպտեմբերի 23-ին հրապարակեց վճիռը: Ըստ դրա Վարդան Սեդրակյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման, Սամվել Հարությունյանը 13 տարվա, Խաչատուր Պողոսյանը 12 տարվա:
Վարդան Սեդրակյանը չնայած նրա հուզմունքին՝ պատասխանեց լրագրողների հարցերին:
Մանրամասները` տեսանյութում: