Փաշինյանն ու Շահնազարյանը միացան /ֆոտո, վիդեո/
Ինչպես Ազատության հրապարակից “henaran.am“-ի թղթակիցը, այստեղ արդեն հավաքվել են մի խումբ քաղաքացիներ, ովքեր նախապես հայտարարել էին համազգային երթ անցկացնելու մասին:
Քաղաքացիներին միացան նաեւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, Արարատ ամսագրի խմբագիր Ալեն Սիմոնյանը, ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը: Հավաքվածների թվում ՀԱԿ-ի երիտթեւի ներկայացուցիչներին են, փակ շուկայի քանդման դեմ պայքարողները:
Դավիթ Շահնազարյանը “henaran.am“-ի հարցին, թե արդյոք մասնակցելու է երթին, պատասխանեց. “Դեռ չգիտեմ, տեսնենք”:
Լրագրողների հետ զրույցում Փաշինյանը նշեց, որ մեր անկախ երկրի ամենամեծ ձեռքբերումը հենց անկախությունն է, Ղարաբաղյան պատերազմում հաղթանակը, քաղաքացիական ինստիտուտի կայացումը: Նս նշեց, որ մեր անկախությունը մենք ինքներս պետք է կարողանանք պահպանել:
Ապա Փաշինյանին մոռտեցավ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նա նշեց, որ իրենք այստեղ են` հասարակական կարգը պահպանելու համար, սակայն շատ ավելի լավ կլիներ, որ երթի կազմակերպիչները նախապես տեղեկացնեին իրենց, որպեսզի երթն էլ արտոնված լիներ, եւ իրենք այդ մասին էլեկտրոնային լրատվամիջոցներից չտեղեկանային:
Օսիպյանը նաեւ հույս հայտնեց, որ երթի մասնակիցները կպահպանեն հասարակական կարգը, եւ արտառոց դեպքեր չեն գրանցվի: Նա նաեւ հորդորեց Փաշինյանին` որպես պատգամավոր իր դիրքը օգտագործծել հենց հասարակական կարգը պահպանելու համար:
Ապա երթի կազմակերպիչները բարձրաձայն հայտարաեցին, որ երթը սկսվում է Ազատության հրապարակից եւ ուղղվում է դեպի Հյուսիսային պողոտա, ապա Մաշտոցի պողոտա, այնտեղից կուղեւորվեն դեպի Բաղրամյան 26 եւ այնտեղից կրկին կվերադառնան Ազատության հրապարակ:
Նաեւ երթի կազմակերպիչները հայտարարեցին, որ իրենք խաղաղ երթի կողմնակիցներ են, եւ երթը խաղաղ բնույթ է կրում:
Իսկ Օսիպյանը, ողջ ոստիկանության անունից շնորհավորեց Անկախության տոնի առթիվ:
19:10
Երթը ավարտվեց Ազատության հրապարակում: Կազմակերպիչները հայտարարեցին, որ այս երկիրը պետք է ազատվի գործող իշխանությունից, իսկ իրենց հավաքներն ու երթերն էլ շարունակական են լինելու: