Ում նկատի ուներ ոստիկանապետը
Քիչ առաջ Հաղթանակ զբոսայգի ժամանեց նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Վերջինս շեշտեց՝ լրագրողներն իր մասին բազմաթիվ հորինվածքներ են գրում: Վլադիմիր Գասպարյանը լրագրողներին հորդորեց «մի բան հնարել» իր և վարչապետի հարաբերությունների մասին:
Հարցին՝ ի՞նչ հարաբերություններ ունի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, ոստիկանապետը պատասխանեց. «Հրաշալի: Ի՜նչ մեղք եք, էրեխե՛ք: Նյութ չունեք էսօրվա, հա՞:
Էրեխեք, բավականին լավ ֆանտազիա ունեք, լավ ստացվում ա ինչ-որ մի բան հնարել, դնել, հետո վերլուծել, գնահատականներ տալ, էսօր էլ փորձեք մի բան հնարել», – դիմելով լրագրողներին՝ ասաց Վլադիմիր Գասպարյանը:
Լրագրողները ոստիկանապետին հարց ուղղեցին նաև աղբի հավաքման խնդրրի մասին, իսկ ոստիկանապետը նշեց՝ մեր երկրում աղբը շատ է: Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ ոստիկանապետը նկատի ուներ նաև իշխանությա՞ն մեջ առկա աղբը, Վլադիմիր Գասպարյանն ասաց. «Մեր երկրում ամեն տեղ էլ աղբ կա»: