Ռուբեն Հախերդյանի հետ հանրահավաք է լինելու
«Պայքարի հիմնական լիցքը ՀՀԿ-ի դեմ է, որի օրոք բնակչության վերջին մնացորդներն էլ կլքեն Հայաստանը, իսկ Երեւանը մուսուլմանական քաղաքի կվերածվի։
Այս իշխանությունը հետապնդում է Արցախյան պատերազմի հերոսներին։ Այն կկործանի մեր երեխաներին, դրա համար էլ մենք կանչում ենք պայքարի հանուն ազատագրման։ Սկսենք Երեւանից»,-այսօր Ազատության հրապարակում լրագրողներին ասել է Երկիր Ծիրանիի նախագահ Զարուհի Փոստանջյանը։
Վերջինս կոչ է արել չվախենալ և դեմ արտահայտվել: Նա նաև նշել է, որ մայիսի 12-ին կուսակցությունը երգիչ Ռուբեն Հախերդյանի հետ հանրահավաք է անցկացնում Ազատության հրապարակում։