Տեր-Պետրոսյանը կմնա տանը
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անկախության տոնը հավանաբար տանն է անցկացնելու: Այս մասին Henaran.am-ին փոխանցեցին ՀԱԿ-ի մեր աղբյուրները:
Փորձեցինք ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանից տեղեկանալ, թե արդյոք Տեր-Պետրոսյանը չի մասնակցելու Հանրապետության հրապարակում կազմակերպված միջոցառմանը կամ քաղաքի այլ հատվածներում տեղի ունեցող տոնախմբություններին, սակայն Մուսինյանը չի պատասխանում հեռախոսազանգերին:
Մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ առաջին նախագահը դեռ ոչ մեկին չի ասել, թե կմասնակցի որևէ հանրային միջոցառման: