Մի փնթի վկա չեն կարում բերեն … երազում է ոստիկանապետի եւ որդու համար /վիդեո/
Արուսյակ Սահակյանը և նրա որդին մի քանի անգամ ինքնասպանության փորձ են արել: Բազմազավակ մոր որդին՝ Հովհաննես Հովհաննիսյանը, մոր խոսքով՝ ապօրինի կալանքի տակ է:
Հովհհաննես Հովհաննիսյանը ձերբակալվել է իր տանը՝ գողացած հեռախոս վաճառողին ապտակելու համար: Հովհաննիսյանի ճակատագիրը և սպասվելիք պատժաչափն անորոշ է արդեն մեկ տարի:
Մայրը ոստիկանապետին հանդիպելու եւ որդուն ազատության մեջ տեսնելու երազանք ունի. ամեն օր գալիս է կառավարություն՝ սպասում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:
Henaran.am-ը առիթ ունեցել է անդրադառնալ այս պատմությանը: Այս անգամ Արուսյակ Սահակյանը գործի հետ կապված ուրիշ պահանջ ունի՝ դատական նիստը շարունակ հետաձգվում է վկայի բացակայության պատճառով:
“Վլադիմիր Գասպարյանը ասել է, որ աշխարհի ծերից էլ լինի հանցագործին բերման կենթարկենք: Էսօր ոնց եղավ մի փնթի Առինջավանից չեն կարում բերեն, որ ներկայանա իմ որդու դատին: Արդեն 4-րդ դատական նիստն է հետաձգվում”,-նշեց մայրը: Ի դեպ, դատական նիստին չներկայացող տիկին Արուսյակը նկարել է իր տան մոտ :
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: