Խորհրդարանի լիազորությունները կավելանան, իսկ արդյունավետությո՞ւնը
«Նոր խորհրդարանն, ինչպես հայտնի է իր լիազորություններով տարբերվելու է նախորդից: Հայաստանում առաջիկայում պառլամենտական համակարգը ամբողջությամբ ներդրված կլինի: Այսինքն ՝ խորհրդարանի լիազորությունները անհեմատ ավելի լայն են լինելու, իսկ պատգամավորների թվի կրճատումը, բնականաբար, կհանգեցնի նրան, որ պատգամավորների պատասխանատվությունը կավելանա: Ստացվում է՝ նոր խորհրդարանը պետք է կարողանա կատարել այն աշխատանքները, որոնք կատարում էին 131 պատգամավորները և դեռ ավելին պետք է անեն», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը:
Վերջինս հույս հայտնեց, որ նոր նոր խորհրդարանը կլինի շատ ավելի գործունակ ու կաշխատի ավելի նպատակուղղված: «Պառլամենտարիզմը ՀՀ-ում արդեն իսկ զարգացման պրոցեսի մեջ է, և քանի գնում, ավելի կատարյալ է դառնում: Միանշանակ, խոր խորհրդարանը, ինչպես նշեցի, ավելի շահեկան է լինելու նախորդի համեմատ, և ես լիահույս եմ, որ այն իր աշխատանքները կիրականացնի ավելի արդյունավետ», – եզրափակեց Սամվել Նիկոյանը: