28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանական խնձորի՝ Հայաստան ներկրմանն աջակցել են մաքսավորները.մանրամասներ

Օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի նախաքննություն կատարելու նպատակով 05.05.2017թ.-ին Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

ՀՔԾ-ից հայտնում են, որ մասնավորապես, մինչեւ քրեական գործ հարուցելը նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Հ. Ֆ.-ն ու Ա. Ե.-ն, առանց պետական գրանցման եւ հարկային մարմիններում հաշվառման, Երեւանի շուկաներում իրացրել են մեծ քանակությամբ գյուղմթերք:

Վերջիններս նշված ապրանքներն առանց հայտարարագրման Բագրատաշենի մաքսակետով ներկրելու եւ այդպիսով` օրենքով սահմանված խոշոր չափերով հարկերը չվճարելու նպատակով` նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքի բնակիչների հետ: Վերջիններս, համապատասխան վարձատրության դիմաց, պարբերաբար, առանց հայտարարագրման ներկրել եւ Հ. Ֆ.-ին ու Ա. Ե.-ին են հանձնել ընդհանուր` մոտ 33 տոննա գյուղմթերք, որի հետեւանքով, ըստ նախնական հաշվարկների, պետությանը պատճառվել է շուրջ 6,6 մլն ՀՀ դրամի նյութական վնաս:

Գյուղմթերքը Հայաստանի Հանրապետություն է ներկվել առանց խոչընդոտների, որին նպաստել են նաեւ ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային մարմինների աշխատակիցները:

Այսպիսով, խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Նշենք, խոսքը Հայաստանի խանութներում եւ սուպերմարկետներում հայտնված ադրբեջանական ծագման խնձորների մասին է: Որի վերաբերյալ քրեական գործ էր հարուցվել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ