Չերիի Վահանը սպասում է Ծառուկյանի վերջին խոսքին.Ժամանակ
«Նախօրեին ԿԸՀ-ից իր ինքնաբացարկի դիմումը հետ վերցրած, իսկ երեկ պատգամավորական մանդատ ստացած «Ծառուկյան» դաշինքի անդամ Վահան Կարապետյանը՝ Չերիի Վահանը Նապոլեոն Ազիզյանի օրինակով պատրաստվում է ԱԺ առաջին նիստին վայր դնել մանդատը, եթե միայն Ծառուկյանը ակնարկի այդ մասին։
«Ժամանակ»-ի հետ զրույցում վերջինս նախ հայտարարեց, որ ԿԸՀ ինքնաբացարկի դիմում ինքն է ներկայացրել քանի որ հիասթափված է եղել ընտրությունների ժամանակ իր ստացած ձայներից։ Ավելի շատ ձայն էր ակնկալում:
Բայց հետո ընտրողների հետ հանդիպումից հասկացել է, որ մարդիկ իրեն ուզում են տեսել ԱԺ-ում, եւ գնացել ու հետ է վերցրել իր դիմումը ու միանգամից այդ մասին տեղյակ պահել Ծառուկյանին։ Ծառուկյանն էլ ասել է՝ կգաս ԱԺ՝ կորոշենք։
Մեզ հասած տեղեկություններով՝ 12 ըմբոստացածներից 8-ը, որոնք մանդատ ստացան, այս օրինակով առաջիկայում վայր են դնելու իրենց մանդատները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում