12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Իրավապահ մարմիններն անո՛ւմ են իրենց գործը

Ոստիկանության պարզաբանումը

“”Ժառանգության” մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձել է “Րաֆֆի Հովհաննիսյանի թռուցիկները բաժանող” Վիգեն Դավթյանին ծեծի ենթարկելու դեպքին և անհիմն մեղադրանքներ հասցեագրելով ոստիկանությանը՝ պահանջել, որ այն բացահայտվի:

Մամուլի խոսնակի անիրազեկությունը զարմանք է հարուցում, իսկ բացահայտման  պահանջը, մեղմ ասած, ժամկետանց է:

Բանն այն է, որ միջադեպից  անմիջապես հետո ոստիկանությունը  տեղեկատվություն է տարածել կատարվածի  մասին՝ նշելով, որ 1987 թ. ծնված Վիգեն Դ.-ն (նույն ինքը՝ Վիգեն Դավթյանը) նախ զանգահարել է ոստիկանության Երևան քաղաքի օպերատիվ կառավարման կենտրոն, ապա մեկնած խմբին հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 15.30-ին, Լենինգրադյան փողոցի թիվ 52 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձինք ձեռքերով ու ոտքերով հարվածել են դեմքին, մարմնի տարբեր մասերին և պատճառել վնասվածքներ:

Նույն օրը ոստիկանների  ձեռնարկած միջոցառումների շնորհիվ  պարզվել է, որ Վիգեն Դ.-ին ծեծի են ենթարկել Լենինգրադյան փողոցի թիվ 52 շենքի բնակիչներ ոմն Վազգեն և Էդգար:

Շարունակական գործողություններով ոստիկանները կարճ ժամանակում պարզել են նրանց ինքնությունը՝ 1991 թ. ծնված Վազգեն Ա. և 1989 թ. ծնված Էդգար Շ.: Ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստորեն, կատարվածն արագ բացահայտվել է, մասնակիցների ինքնությունը պարզված է, ուրեմն ի՞նչն է հարուցել մամուլի խոսնակի “արդար ցասումը”:

Պարոն Խուրշուդյանին ոչ ոք չի ստիպում հետևել ոստիկանության  կայքին, բայց սեփական կուսակտիվիստի  գործի ընթացքը պե՞տք է նրան մտահոգեր ու մղեր հետևելու: Պե՛տք է: Կամ գոնե ժամկետանց եզրակացություններով ծիծաղելի վիճակում չհայտնվելու համար պե՞տք է հետևել լրահոսին: Պարտավո՜ր է՝ և՛ որպես մամուլի խոսնակ, և՛ քաղաքացի: Հատկապես այսպիսի սին, վերամբարձ ու “քաղաքական հեռուները” տանող եզրահանգումներից զերծ մնալու համար. “Մեր խնդիրն է հասնել նրան, որ մեր իրավապահ մարմիններն անեն իրենց գործը: Եթե նման փոքր հանցագործությունները չեն կարողանում բացահայտել, ի՞նչ կարող ենք պահանջել նրանցից ավելի գլոբալ հանցագործությունները բացահայտելու առումով”:

Իրավապահ մարմիններն անում են իրենց գործը՝ և՛ փոքր, և՛ գլոբալ հանցագործությունները բացահայտելու առումով: Իսկ ակամա կամ միտումնավոր անիրազեկներին կոչ ենք անում հիմնազուրկ հայտարարություններով ջուր չպղտորել և գործ չանողներին փնտրել իրենց մեջ:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ