10 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել “Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի” կառավարման խորհրդի հերթական նիստը:

Անցնելով օրակարգային հարցերին՝  խորհուրդը ներկայացված առաջարկների հիման վրա քննարկել և հաստատել է “Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր (Տրանշ 1)” վարկային համաձայնագրի շրջանակներում իրականացվող Երևանի Արշակունյաց պողոտայի վերակառուցման (լայնացման) շինաշխատանքների իրականացման նպատակով անցկացվող մրցութային փաստաթղթերը:

Այնուհետև 3D ձևաչափով ներկայացվել  է “Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր (Տրանշ 1)” վարկային համաձայնագրի շրջանակներում Երևանի Արշակունյաց պողոտան Արտաշատի խճուղուն միացնող և Արգավանդի խճուղու ճանապարհային հանգույցը Շիրակի փողոցին միացնող քաղաքային մայրուղու նախագիծը:

Ներկայացվել են նաև “Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր (Տրանշ 1)” շրջանակներում մանրամասն  նախագծման և շինարարության վերահսկման խորհրդատու “Էջիս Ինթերնեյշնլ” ընկերության պայմանագրի կատարողականը և վարկային ծրագրի շրջանակներում “Գրանթ Թորնթոն” ՓԲԸ-ի կողմից իրականացված 2011 թվականի դեկտեմբերի 31-ի և 2012 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ հատուկ նպատակների ֆինանսական հաշվետվությունների աուդիտի արդյունքները:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ