27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արա Զոհրաբյանի հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հայտնում է իր մտահոգությունը Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի  ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Ցավոք, մեր հասարակության (այդ թվում՝ պետական պաշտոնատար անձանց) մոտ շատ հաճախ, փաստաբանը նույնացվում է իր վստահորդի հետ, իսկ վերջինիս գործունեությունը բնութագրվում է, որպես՝ արդարադատությանը խոչընդոտող։

Իրականությունը սակայն այլ է. քրեական գործերով փաստաբանը, իր մասնագիտական գործունեությամբ պայմաններ է ստեղծում դատարանի կողմից արդարադատություն իրականացնելու համար։  Բնական է, որ մեղադրանքի կողմին (այդ թվում՝ տուժողին) հաճելի չի լինի մեղադրյալի օգտին փաստաբանի կողմից իրականացվող գործողությունները, և հակառակը՝ մեղադրյալին հաճելի չի լինի մեղադրանքի կողմի (այդ թվում՝ տուժողի) ի վնաս իրեն կատարվող գործողությունները, սակայն դրանում է կայանում մրցակցային դատավարությունը։

ՀՀ փաստաբանների պալատը դատապարտում է նշված դատական նիստի ժամանակ ներկա գտնվող անձանց կողմից փաստաբան Ինեսսա Պետրոսյանին վիրավորելու վարքագիծը։

ՀՀ փաստաբանների պալատը մտահոգություն է հայտնում առ այն, որ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավարության պատշաճ պայմաններ և դատավարության մասնակիցների անվտանգությունը չի ապահովում։

 

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ՝

Արա Զոհրաբյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ