15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Տիրոջ օրհնությամբ. Երևանում ծնված հրաշալի հնգյակի ծնողները /ֆոտո/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախօրեին «Էրեբունի» ԲԿ–ում հնգյակ է լույս աշխարհ եկել։ Կարապետյանների ընտանիքում ծնվել է 4 աղջիկ և 1 տղա։ Փոքրիկներին անվանակոչել են Աննա, Թեհմինե, Ռոզի, Լիլիթ և Արա։ Երիտասարդ ու բազմազավակ ծնողներն են Մեծամորից 24-ամյա Վարդանը եւ 23-ամյա Լուսինեն։ Երիտասարդ ամուսինները Կանա քրիստոնեական դաստիարակության կենտրոնի անդամներ են:

Shamshyan.com-ը ներկայացրել է լուսանկարներ՝ ծննդատնից։

Шамшян, новорожденный

Шамшян, новорожденный

Шамшян, новорожденный

Կայքի հաղորդմամբ, երեխաների հայրը՝ 24-ամյա Վարդանը, ասել է, որ շոկի մեջ են:

«Սկզբում գիտեինք, որ եռյակ է ծնվելու, հետո պարզվեց, որ հնգյակ է։ Մեծ անհամբերությամբ եմ սպասել։ Նաև չափազանց ուրախ եմ։ Բալիկներս առողջ են ծնվել, մայրիկի մոտ նույնպես ամեն ինչ լավ է։ Խորին շնորհակալությունս եմ հայտնում բժշկական կենտրոնի բոլոր այն բժիշկներին, ովքեր մեր կողքին են», – ասել է Վարդանը։

Шамшян, новорожденный

Шамшян, новорожденный

fc6ab4c163a16d1e17c8e560806b9a38

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ