Մեծ էֆեկտ ենք ակնկալում.վարչապետ
Կառավարության հերթական նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ հնչեցրեց:
Հանձնարարականներից մեկը վերաբերվում էր վարչատարածքային բարեփոխումներին:
«Բնակիչներին մատուցվող ծառայությունների մի մասը ուղակի կամ անուղակի իրականացվում է համայնքային մարմինների կողմից: Վարչատարածքային բարեփոխումները ուղղված են տեղական իշխանությունների արտոնությունները մեծացնելուն և մատուցվող ծառայությունների որակի բարձրացնելուն: Սա կարևորվել է կառավարության ծրագրում:Համայնքների խոշորացումը արդյունավետ իրականացնելուն և բնակիչներին ճիշտ ձևով իրազեկելու և նախապատրաստական աշխատանքներ իրականացնելուն, ինչպես նաև արդեն խոշորացված համայնքներում հետագա զարգացումների նպատակով հանձնարարում եմ:
Առաջինը. տարածքային կառավարման և զարգացման նախարարին և մարզպետներին ՝տասօրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել վարչատարածքային փոփոխությունների ծրագրի վերաբերյալ համապատասխան օրենսդրական փաթեթ: Երեքամսյա ժամկետում կազմակերպել նշված օրենսդրական փաթեթով նախատեսված փոփոխությունների վերաբերյալ քննարկումներ ընդգրկված համայնքներում, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
Երկրորդ. Տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ մեկ ամսյա ժամկետում ամփոփել կատարված աշխատանքները և կատավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան տեղեկատվություն»,-հանձնարարեց վարչապետը:
«Ստեղ ժամկետների դիզբալանս չկա՞»,- հարցրեց վարչապետը և հավելեց. «Ինչպես նաև, պարոն Լոքյան՝ այսօր ենք չէ՞ մենք խորհրդակցություն անցկացնում, երբ որ մենք հորդորել ենք տեղական ինքնակառավարման մարմիններին, այն ոլորտները որտեղ բիզնես բաղադրիչ կա տալ մասնավոր կառույցներին»:
«Պարոն վարչապետ այսօր՝ 9 անց կեսից մենք խորհրդակցության մեջ ենք եղել փոխվարչապետի մոտ՝ ֆինանսների նախարարության: Ամեն բան ընթացքի մեջ կլինի և կզեկուցենք Ձեզ»,-արձագանքեց նախարարը:
«Շատ լավ մենք այդտեղ բավականին մեծ էֆեկտ ենք ակնկալում»,-ամփոփեց վարչապետը: