27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Խառնվել են իրար. Փաստ

«Փաստն» արդեն ներկայացրել է այս օրե­րին Բագրատաշենի մաքսակետում ստեղծ­ված լարված իրավիճակի մասին: Տեղեկաց­րել ենք նաև, որ այս օրերին սահմանային անցակետը հատող ցանկացած անհատ մանրազնին ստուգման է ենթարկվում: Խմբագրությանն ահազանգած քաղաքացի­ները նշում էին, որ շատերը, ովքեր իրենց բեռում գյուղմթերք ու պտուղ-բանջարեղեն ունեն, մաքսավորները ստիպում են կշռել: Այն մի քանի անգամ լցնել-դատարկելով, պտուղ բանջարեղենը վերածվում է աղբի, որի պատճառով շատերը ստիպված իրենց ապրանքը թափում են սահմանին և հեռա­նում: Ստացվում է, որ մաքսավորների կող­մից սահմանային միահեծան հսկողության պայմաններում թացն ու չորը միասին սկսել է այրվել, բայց իշխանություններն այդ մասին ոչինչ չգիտեն:

Հայ-վրացական սահմանին արհեստականորեն ստեղծված լարվածության պատճառ­ները պարզելու համար թերթը դիմեց ՊԵԿ տեղեկատվությպն և հասարակայնության հետ կապերի բաժին, որտեղից մեզ տեղեկացրին, որ ՀՀ ներմուծվող ակնհայտ առևտրային չափաքանակով մրգերի և բան­ջարեղենի առանց մաքսային ձևակերպում­ների ներկրումը բացառելու նպատակով ՊԵԿ աշխատակիցների կողմից սահմանա­յին անցումային կետերում իրականաց­վում են համապատասխան միջոցառումներ, իսկ ոչ առևտրային չափաքանակների նկատմամբ իրականացվում է խիստ հսկո­ղություն:

Ի դեպ, ոչ առևտրային չափաքանակ է հա­մարվում մինչև 50 կգ պտուղ-բանջարեղենը, սակայն պատասխանից պարզ է դառնում, որ նրանց բեռները նույնպես խիստ հսկողու­թյան պայմաններում է բաց թողնվում: Եվ չնայած, որ ՊԵԿ-ը մեկ այլ հաղորդագրու­թյամբ արդեն տեղեկացրել է, որ ադրբեջա­նական արկղերով խնձորի հայտնվելու դեպ­քի մանրամասները ճշտելու նպատակով կառույցի կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվել, որի արդյունքում պարզվել է ապօրինի ձեռնար­կատիրությամբ զբաղվող անձանց շրջանա­կը: Վերջինները, առևտուր իրականացնելու նպատակով պարբերաբար հատել են սահ­մանը, մաքսային ձևակերպումներից խուսա­փելու նպատակով Բագրատաշենի մաքսա­կետում ՊԵԿ նախաբացթողումային հսկո­ղության վարչության որոշ աշխատակիցնե­րի կաշառք տալու միջոցով ակնհայտ առևտրային քանակ հանդիսացող գյուղմթերք ներկրել:

ՊԵԿ աշխատակիցների կողմից թույլ տրված չարաշահումների փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ, իսկ ՊԵԿ նա­խագահ Վարդան Հարությունյանի հանձնա­րարականով սահմանային բոլոր անցակետերում խիստ հսկողություն է իրականաց­վում նմանատիպ երևույթները բացառելու նպատակով:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ