08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Մեկը գոռում է` մյուսը ցեխ շպրտում. Լևոն Իգիթյանը խղճում է/տեսանյութ/

Այսօր` մայիսի 3-ին Քանաքեռ- Զեյթունում ընտրողների հետ հանդիպման ժամանակ  Երեւանի ավագանու անդամի թեկնածու, ճարտարապետ  Լեւոն Իգիթյանը նշեց, որ չի ընկալում , թե ինչի են ձգտում պայքարի մեջ մտած մյուս երկու քաղաքական ուժերը.« Քիչ ա մնում գնամ էդ մրցակիցների կողքին կանգնեմ, որ իրենց պատիվ բերող բան լինի…»,-ասաց Լևոն Իգիթյանը:

Նա նշեց, որ տանը իր համար 3 սյունակ է գծել թղթի վրա՝ այնտեղ գրելով 3 քաղաքապետի թեկնածուների անունները. «Մի տեղ գրել եմ Տարոն Մարգարյան, մի տեղ գրել եմ Նիկոլ Փաշինյան, մյուսը, էն աղջկա անունը միշտ մոռանում եմ։ Ամեն անվան տակ գրում եմ, թե ինչով եմ ես հիշում էս երեքին։ Հիշում եմ, որ տարիներ առաջ մարտ ամսի վատ օրերին մի անհասկանալի տղա բարձրացել էր տրոլեյբուսների, ավտոբուսների գլխին ու գոռում էր ժողովրդին՝ վառեք, թափեք, ջարդեք, փշրեք, տարեք, էդ Նիկոլ Փաշինյանն էր։ Դրանից հետո հիշում եմ, որ անընդհատ գոռգռում ա փողոցներում, Ազգային Ժողվում, բայց մեկը հարցնի՝ բացի էդ գոռգռալուց ուրիշ ի՞նչ ես արել։ Էն մյուսը՝ Զարուհի, հիշում եմ, որ արտասահմանյան երկրներում միջազգային հրապարակներում իմ երկր վրա ցեխ էր լցնում՝ օտար դահլիճներում, օտար մարդկանց ներկայությամբ, էլ բան չեմ հիշում։ Հետո անցնում եմ Տարոն Մարգարյանին, որը բոլորովին երիտասարդ հասակում դառավ Ավանի թաղապետ, գնացեք, տեսեք իր ջանքերով Ավանը ինչ թաղամաս ա դառել, այսինքն՝ ինքը Երեւանում արդեն շատ բարի հետք ա թողել»։

 Մանրամասները՝ տեսանյութում։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ