Շմայսի ու Թոխմախի տեղը թափուր չի մնա․ Աննա Իսրայելյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Լրագրող Աննա Իսրայելյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Շատ ավելի տխուր է, երբ քաղաքական գործիչ դարձող լրագրողն է սկսում իր նախկին գործընկերների հետ վիրավորանքներով ու անհանդուրժողական տոնով խոսել: Այսօր էլ հերթական նման դեպքն եղավ: Այսպես որ շարունակվի՝ Շմայսի եւ Թոխմախի Մհերի տեղը թափուր չի մնա փաստորեն»:
Գրառումը առնչվում է միջադեպին, որը տեղի է ունեցել լրագրողի եւ Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի միջեւ։
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Կներեք, ըտենց հիմար հարցեր էլ չտաք ինձ»: