17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

«Երկիր Ծիրանին» ավտոերթ է անում

«Երկիր Ծիրանի» կուսակցության այսօրվա քարոզարշավը ավտոերթի տեսքով է ընթանում: Կուսակցության ավագանու ցուցակի անդամները մեքենաներով շրջում են քաղաքով: Զարուհի Փոստանջյանը բարձրախոսով կոչ է անում անցորդներին իրենց կուսակցությանը ձայն տալ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Նա նշեց, որ իշխանությունները բազմաթիվ հանցագործություններ են կատարել: «Մենք արժանի ենք, որպեսզի հարգվեն մեր իրավունքները, մենք արժանի ենք, որ ունենանք հայրենիք, որ վերամիավորենք մեր ընտանիքները:

Այսօր ողջ մեր հանրությունն ապրում է տագնապի մեջ, պետք է վերացնենք այդ միտումը, գաղթի միտումը մեր հասարակության մեջից: Հավատացեք ձեր ուժին, ձեր կամքին»,-կոչ է անում Զարուհի Փոստանջյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ