06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Չկա Րաֆֆի կամ Պարույր /վիդեո/

“Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր միանալով ազատամարտիկների պայքարին իր ելույթում նշեց. “Դուք ձեր կյանքը դրել եք ազատության զոհասեղանին: Եվ հիմա միասնական շնչով պետք է ենթարկվի ազգային պետական այդ դրոշին, և ով քաջ է, այդ օրինակով, ոչ թե որևէ մեկի հրավերով պետք է կանգնի ազատամարտիկների կողքին, դա մեր պարտականությունն է: Չկա մարդ առանց սխալի, բայց եթե մենք ունենք այդ նվիրումը, թե որակով, թե քանակով պետք է լցնենք ազատության հրապարակը, ստեղծենք անկախության օրակարգը և քշենք անիրավաը անարդարը Հայաստանի իշխանական համակարգից”:

Րաֆֆի Հովհաննիսյանը հաստատակամ է և հավատում է, որ ի վերջո հաղթանակ է գրանցվելու.»Առաջիկա օրերի պայքարը թող ոչ մեկը չշփոթի արևելքի և արևմուտքի պայքար: Մենք պարտավոր ենք մեկս մյուսին լիցք տալով միասին դրոշը պահելով բերել միասնական Հայաստան: Վաղը, ժամը վեցին՝ համազգային բողոք, այդ անկախությունը, այդ սուվերենությունն այսօր վտանգի տակ է:

Չկա Րաֆֆի, թե Պաույր, թող գան այստեղ քաղաքացիական խմբերը նախախորհրդարանից, բնապահպանները, քաղաքացիական ակտիվիստները, մեր դրոշը ոչ թե արժեզրկվելու է օտար մայրաքաղաքներում , այլ լինելու է հայ ազատամարտիկի, երիտասարդի փառք ու պատիվը: Վաղը առանց հրավիրողի, առանց տան տիրոջ համազգային բողոք հանուն մեր անկախության»,-հավելեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ